Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան. նրա մասնակցությամբ համերգը հետաձգվում է

Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան. նրա մասնակցությամբ համերգը հետաձգվում է
31.10.2018 | 14:42

Հարգելի երաժշտասերներ, դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում դաշնակահարին և հայցում համերգի տոմսեր ձեռք բերած երաժշտասերների ներողամտությունը։ Տեղեկացնում ենք, որ Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա առաջիկայում. ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Գնված տոմսերը ուժի մեջ են։

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ